Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Էդմոն Մարուքյան. Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի

Էդմոն Մարուքյան. Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի
19.11.2020 | 15:10

«Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվելու էր, բայց դեռ հարց է՝ ադրբեջանցիները գալու էին իրենց փախստականներով այնտեղ, թե չէ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավորներին։

«Այդ նույն իրավիճակում մենք ենք Հադրութի պարագայում։ Հայկական կողմը պահանջե՞լ է, որ Հադրութ վերադառնան մեր փախստականները։ Մոտավորապես 15 000 մարդ էր ապրում Հադրութում և հարակից շրջաններում»,- ասաց Մարուքյանը։ Նա նշեց, որ ուսումնասիրում են Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը՝ մեր օրենսդրության ու Սահմանադրության համատեքստում։

«Սահմանադրության համաձայն՝ ըստ էության այս փաստաթուղթը համարվում է քաղաքական կամ ռազմական բնույթ կրող փաստաթուղթ, որը չի վավերացվել խորհրդարանի կողմից։ Ավելին, այս փաստաթուղթը մեզ համար առաջացնում է այլ խնդիրներ՝ տարածքային ամբողջականության հետ կապված, որովհետև մենք այս փաստաթղթով զիջում ենք տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ ասում ենք՝ թույլ կտանք, որ մեր տարածքով դուք անցնեք, ճանապարհ ենք տալիս իրենց։ Դա այն դեպքում, երբ փաստաթղթում նշված է՝ բոլոր շրջափակումները բացվում են։ Եթե բացվում են սահմանները, սուվերեն միջանցք ինչո՞ւ եք ուզում, այնտեղ հոգնակի է գրված, գրված չէ մեկ ճանապարահ։ Սա խայտառակություն է։ Արցախի վերաբերյալ երբեք թուղթ չի ստորագրվել, որը կազդեր ՀՀ տարածքային ամբողջականության վրա կամ որևէ հարցում ՀՀ-ին պարտավորության մեջ կդներ»,- ասաց նա։

Դիտվել է՝ 5370

Մեկնաբանություններ